Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՆՎԱՐԱՆ ԷՐ



ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՆՎԱՐԱՆ ԷՐՍեպտեմբերի 13-ին գումարտակի ծանր վիրավորում ստացած հրամանատարին առաջնագծից տեղափոխել են ականանետային մարտկոցի կրակային դիրք, որտեղ էլ վիրավոր հրամանատարին  շարքային Արթուր Մարդանյանն իրեն կցված ավտոմեքենայով տեղափոխել է թիկունք:

Տեղանքին ծանոթ չլինելու հանգամանքն էլ չի խանգարել, որ շարքային Մարդանյանը առանց վարանելու նստի մեքենայի ղեկին: Ճանապարհին թշնամին  կրակ է բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ վնասվել է հետևի անվադողը, սակայն նա անվարան շարժվել է առաջ: Ճանապարհին Արթուրը նկատել է գումարտակի երեք վիրավոր զինվորի: Կանգնել և օգնել է, որպեսզի նրանք  բարձրանան մեքենայի թափք: Շարքային Մարդանյանը գումարտակի վիրավոր հրամանատարին ու երեք զինվորներին հասցրել է թիկունք, իսկ ինքը վերադարձել ու բարձրացել է մարտկոցի կրակային դիրք, միացել ընկերներին…

ԱՍՏԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Խորագիր՝ #32 (1454) 19.10.2022 - 25.10.2022, Ազգային բանակ


21/10/2022