Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ



Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։

Ժողովի ընթացքում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, ավագ գնդերեցները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը առաջադրանքներ է տվել գնդերեցներին, նշել մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է տանել շարունակական աշխատանքներ և շտկել առկա բացթողումները։ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մի շարք գնդերեցների հանձնել է գերատեսչական պարգևներ:

Խորագիր՝ Նորություններ


13/10/2022