Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 24-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման և զբաղեցրած դիրքերի բարելավման գործողություններ։

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։