Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել արձանագրված խնդիրների լուծման առաջարկություններ։ Եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Խորհրդակցության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։