Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՊԱՐՏ ԵՄ...
ՀՊԱՐՏ ԵՄ…

ՀՊԱՐՏ ԵՄ...Հարգելի՛ «Հայ զինվոր»

ձեզ է գրում Ջուլհակյան եղբայրների մայրը: Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեր ամբողջ անձնակազմին անակնկալի և ինձ մեծ բերկրանք պարգևելու համար:

Պատահմամբ իմացա, որ տղաներիս լուսանկարը հայտնվել է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»  հանդեսի շապիկին։ Տեսնելով նրանց  պատկերը մեր զինվորական հանդեսում՝ առավել հպարտ զգացի ինձ… Հպարտ եմ, որ տղաներս ծառայում են մեր բանակում, և հարգանքս եմ հավաստում ձեզ, որ նման պատահականության սկզբունքով ցանկացած ընտանիքի զինվորի լուսանկար կարող է տեղ գտնել ձեր ամսագրի առաջին էջում: Շատ կցանկանայի ունենալ հանդեսի այդ համարը: Նախապես շնորհակալ եմ:

 

Հարգանքներով՝ Յուլյա Թորոյան