Հայերեն | На русском | In English
Հունիսի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել հարձակողական գործողությունների իրականացման բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության խրախուսական գնահատականին: