Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍՓետրվարի 13-ից 14-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցություններ, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատում: Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: