Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՀունիսի 18-ից 20-ը  ՀՀ ՊՆ  ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Միրոսլավ Մուրչեկի հետ քննարկվել են ռազմական ոստիկանության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա այցերի, փորձի փոխանակման վերաբերյալ:

Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը: Գնդապետ Բաղդասարյանը նշել է Չեխիայում հայ ռազմական ոստիկանների վերապատրաստման կազմակերպման կարևորությունը:

Հայկական պատվիրակությունը եղել է նաև Ստոդի ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների վարչությունում: