Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՉԵԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ՉԵԽԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Չեխիայի պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ չեխական կողմին ներկայացվել են պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները: