Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը զինվորական մասնագետներ էր պատրաստում ութ մասնագիտությունների գծով:

ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 16-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի: ՀՀ նախագահի հրամանագրով` 2000թ. փետրվարին ռազմական ինստիտուտն անվանվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունով:

2004 թ.-ից ռազմական ինստիտուտում գործում է նաև սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ԶՈՒ-ում ծառայություն անցնող սպաները:

2013 թ.-ին ինստիտուտում ստեղծվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետը:

ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի որոշմամբ` ռազմական ինստիտուտը վերանվանվեց ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ:

ՀՀ ԿԳ նախարարի 2016թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ` ռազմական համալսարանը ստացել է բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա:

2017 թ.-ից մեկնարկել են համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՄիջազգային համագործակցությունը, հատկապես 2003 թ.-ին և 2008թ. աշնանը ՆԱՏՕ-ի կողմից «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված զորավարժություններին մասնակցությունը հնարավորություն ստեղծեցին յուրացնելու միջազգային բանակաշինության առաջավոր փորձը:

Փորձի փոխանակման լավագույն աղբյուր են նաև տարբեր ժամանակներում ՀԱՊԿ անդամ երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները, որոնք իրենց զգալի ավանդն են ունեցել ռազմական կրթական համակարգի կատարելագործման և միջազգային համագործակցության ոլորտում:

Համալսարանի շրջանավարտներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից` բնակարանային ապահովում, անվճար բուժօգնություն (այդ թվում` նրանց ընտանիքի անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային սպասարկում, երկարամյա ծառայության կենսաթոշակ:

 

Ռազմական համալսարանում կրթությունն իրականացվում է հետեւյալ մասնագիտություններով՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

բակալավրիատում`

 

♦  ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում,

♦  հետախուզական ստորաբաժանումների կառավարում,

♦  հրետանային ստորաբաժանումների կառավարում,

♦  մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

♦  տանկային ստորաբաժանումների կառավարում:

 

 

մագիստրատուրայում`

 

♦  համազորային միավորումների և զորամասերի կառավարում,

♦  հրետանային միավորումների և զորամասերի կառավարում:

 

լրացուցիչ կրթական ծրագրերում՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

♦ «Կապիտան», «Մայոր», «Փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով սպաների 12 և 21-շաբաթյա վերապատրաստում և որակավորման բարձրացում,

♦  քաղաքացիական բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կրտսեր և ավագ ենթասպայական կազմից 5-ամսյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦  ՀՀ քաղաքացիական բուհերի շրջանավարտների 1-ամյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦  ՀՀ քաղաքացիական բուհերի ուսանողների 2,5-ամյա կրթական ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում: