Փետրվարի 12-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է համաբանակային շախմատի թիմային առաջնության երկրորդ փուլը, որին մասնակցել են Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողները:
Լավագույն զինծառայողները պարգևատրվել են թիմային գավաթով ու պատվոգրերով: