Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թ. երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռք բերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թ. ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ ռազմական կրթությունը և վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը և ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները: