Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ  ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ  ՀՀ ԶՈՒ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀ ԶՈՒ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ  ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ  ՀՀ ԶՈՒ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ և ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆՀոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

Կարևորելով բարձրագույն սպայական և հրամանատարական կազմի պարբերական հաճախականությամբ տեղաշարժերը տարբեր ստորաբաժանումներ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պատասխանատու պաշտոնների նշանակված գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և գնդապետ Վաղինակ Սարգսյանը ջանք ու եռանդ չեն խնայի ներդնելու իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը ԶՈՒ-երի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար: