Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՕրերս մարտական պատրաստության և զորամասի կենսագործունեության այլ ոլորտների վերահսկում է իրականացվել և ցուցաբերվել մեթոդական օգնություն ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում:  Մարտկոցի կազմով նախապատրաստված կրակային դիրքում կրակի կառավարման  գործընթացն է: Զինծառայողները ևս մեկ անգամ ցուցադրում են իրենց տեսական գիտելիքներն ու մարտական ոգին: Զորամասում նման պարապմունքներ հաճախակի են իրականացվում, հրամանատարական կազմի  ցուցումներն էլ նպաստում են գործնական հմտությունների կատարելագործմանը:

Հանձնաժողովի անդամները, գնահատելով անձնակազմի պատրաստվածությունը, որոշ հարցերում ցուցաբերել են մեթոդական օգնություն, ուղղորդել ծառայության այս կամ այն բնագավառի աշխատանքները առավել նպատակային կազմակերպելու հարցերում: Ուշադրություն է դարձվել նաև հրամանատարական կազմի կողմից իրականացվող ղեկավար փաստաթղթերի վարմանը: Ֆիզիկական կոփվածությունն էլ՝ որպես մարտական պատրաստության կարևոր բաղադրիչ, մասնավոր ուշադրության կենտրոնում էր:

ՊԲ տարվա պատրաստության պլանի համաձայն` մեթոդական օգնության միջոցառումներ են իրականացվել նաև ինժեներասակրավորային զորամասերից մեկում: Բանակի ինժեներական ծառայության պետ, գնդապետ Կարեն Առստամյանը անմիջական ցուցումներն է տվել զորամասի հրամկազմին` մարտական պատրաստության հետագա կատարելագործման ուղղությամբ:

Ժամկետային զինծառայողներն իհարկե քաջ գիտակցում են, որ տեսական գիտելիքները կարևոր ու առաջնային են, բայց այդ ամենը գործնականում կատարում են առավել նվիրված ու հետագա զարգացումներին պատրաստ լինելու գիտակցումով: Վերահսկողական գործընթացն էլ հերթական հնարավորությունն էր` սեփական բացթողումները նկատելու և առաջիկայում առավել հասցեական ծառայություն իրականացնելու առումով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ