Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայկ Կիրակոսյան

 

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

 

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Դու հառնեցիր մայր հողից

Եվ մեր հայկական քաջ զարմից,

Մարտնչեցիր քաջաբար,

Զորացի՛ր դու դարեդար:

 

Զորեղ բանակ հայկական,

Դու մեր սուրն ես եւ վահան,

Փայլդ երբեք չխամրի,

Որ ծաղկի մեր ապագան:

 

Լեռները մեր քեզ տեսան,

Ասին` մնաս անսասան,

Երջանկության արցունքներ

Ցայտին նրանց լանջնիվեր:

 

Զորեղ բանակ հայկական,

Դու մեր սուրն ես եւ վահան,

Փայլդ երբեք չխամրի,

Որ ծաղկի մեր ապագան:

 

Քո համբավն է սավառնում

Դեպի կարոտ մեր «Էրգիր»,

Դառն անցյալն է նա հիշում ՝

Պահած սրտում վրեժն իր:

 

Զորեղ բանակ հայկական,

Դու մեր սուրն ես եւ վահան,

Փայլդ երբեք չխամրի,

Որ ծաղկի մեր ապագան: