Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱԺԻՇՏ, ՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2016Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
ԵՐԱԺԻՇՏ, ՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2016Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ԵՐԱԺԻՇՏ, ՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2016Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄՆոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895թ. Ալֆրեդ Նոբելի կողմից: Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար:

 

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակն ավանդաբար զուրկ չի եղել քաղաքական հնչերանգից: Շատերը դրանից հրաժարվել են կամ ստիպված են եղել հրաժարվել: Շատ հաճախ մրցանակն ստացել են` գտնվելով անազատության մեջ: Հաճախ գրականության բնագավառում տրվող Նոբելյան մրցանակը դարձել է կամ այսպես ասած ասոցացվել է որպես մեր ժամանակների տառապանքի ու տղամարդկության գնահատանք: Սրա վառ օրինակը բելառուս  Սվետլանա Ալեքսիևիչին պարգևատրելու «արդարացումն» էր: Իսկ, օրինակ, նշանավոր Էռնեստ Հեմինգուեյին և բոլոր ժամանակների բրիտանացի ամենակոլորիտային քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլին միավորում էր ոչ միայն սերը կուբայական սիգարի հանդեպ: Երկուսն էլ արժանացել են Նոբելյան մրցանակի… գրականության բնագավառում: Եվ այդ աղմուկը, որը բարձրացավ Չերչիլին, ինչպես շատերն էին կարծում, ոչ իր մրցանակը հանձնելու կապակցությամբ, ամենեւին էլ զարմանալի չէր: Ալֆրեդ Նոբելի պատգամին հավատարիմ մնացին թերևս միայն բնագիտական հոսքի պատասխանատուները և ներկայացուցիչները: Բացառություն կարելի է համարել միայն Խաղաղության Նոբելյան մրցանակը, որն ըստ էության ստեղծվել է որպես քաղաքական մրցանակ: Շվեդական ակադեմիան շարունակում է զարմացնել եւ կոտրել գոյություն ունեցող կարծրատիպերը:

Եվ ահա 2016 թվականի Նոբելյան մրցանակը գրականության բնագավառում տրվում է ռոք երաժշտության արքաներից մեկին` Բոբ Դիլանին, որին Նոբելյան մրցանակակրի կարգավիճակում տեսնելը նախևառաջ անսովոր է: Հետաքրքրաշարժ է, որ նա պարգևատրվել է «ամերիկյան խոշոր երաժշտական ավանդույթները նոր բանաստեղծական արտահայտություններով հարստացնելու» համար:

Բոբ Դիլանը (իսկական անունը` Ռոբերտ Ալլան Ցիմմերման) ամերիկացի երգիչ կատարող է, որի երգերը, ստեղծված 1960-ականներին, դարձել են պատերազմի ու բռնության դեմ ուղղված հիմն: Նոբելյան մրցանակը երաժշտի առաջին լուրջ մրցանակը չէ: 1997 թվականին նա արժանացել է ԱՄՆ նախագահի կողմից տրվող Քենեդու անվան մրցանակին, իսկ նրա «Time Out of Mind» ալբոմը միանգամից արժանացել է երաժշտության բնագավառի բարձրագույն` երեք Գրեմմի մրցանակի:

Նրա  ձայնասկավառակները թողարկվել են միլիոնավոր տպաքանակներով: Նա հրապարակել է նաև իր հեղինակած նկարների և ուրվանկարների վեց գիրք:

Բոբ Դիլանի հեղինակած «Things Have Changed» երգը, հատուկ գրված Կյորտիո Խենսոնի «Վունդերկինդներ» ֆիլմի համար, 2001թ. արժանացել է հեղինակավոր «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Հետաքրքրաշարժ է, որ երաժիշտն ինքը դեռևս չի մեկնաբանել իր Նոբելյան մրցանակը:

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

մայոր