Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸՀունվարի 28-ը Հայոց բանակի օրն է:

Փա՜ռք, հայոց բանակին:

Փա՜ռք, հայ զինվորին:

Այս օրը եւ ուրիշ օրերի եւս, երբ սեղանների շուրջը նստած կամ հոտնկայս որոշեք խմել հայ զինվորի եւ մեր բանակի ԿԵՆԱՑԸ, չասեք, խնդրում եմ, «Հայ զինվորի ՀԱՄԱՐ», «Հայոց բանակի ՀԱՄԱՐ», այլ հարազատ ու ճիշտ հայերենով.

-Հայ զինվորի ԿԵՆԱՑԸ:

– Հայոց բանակի ԿԵՆԱՑԸ:

Եվ բաժակ եմ բարձրացնում՝ հայ քաջ զինվորի ու հայոց հաղթական բանակի կենացը:

 

Դավիթ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Լեզվաբան