Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾԱՐԵԼՈՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Մայիսի 10-ին Երևանի Ք. Քուշնարյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Հայրենականի մեծ պատերազմում տարած հաղթանակին։ Միջոցառմանը հնչեցին ռուս կոմպոզիտորներ Չայկովսկու, Շեստակովիչի, Ռախմանինովի, Պրոկոֆեւի ստեղծագործությունները` դպրոցի աշակերտների եւ շրջանավարտների` ջութակահար Արուսյակ Հեքիմյանի ու դաշնակահար Տիգրան Բերկերյանի կատարմամբ։
Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և հյուրեր` բանաստեղծուհի Սեդա Վերմեշեւան և պատմաբան Կառլեն Միկոյանը` խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ազգականը` Մոսկվայից։ Ողջույնի խոսք ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը, ելույթ ունեցան նաև ուսուցչուհի, վետերան Ռոզալիա Աբգարյանը և ուրիշներ։
Բոլոր ներկաներին իր շնորհակալական խոսքը հղեց դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։
Աշակերտների գեղեցիկ կատարումներն ու նվիրած ծաղիկները հուզմունքի և բերկրանքի բազում հաճելի պահեր պարգևեցին վետերաններին։

Զ. ԱՎՏԻՍՅԱՆ