Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

«Իժմաշ» գիտաարտադրական միավորման մասնագետները մշակում են АК-12 ավտոմատի նոր տարբերակ, որը կոչված է առավելագույնս բավարարելու հատուկ նշանակության ստորաբաժանումների պահանջները: Նախատեսվում է ավտոմատի առաջին նմուշը մասնագետներին ու զինվորականներին ներկայացնել արդեն այս տարվա աշնանը:

АК-12-ի մշակման աշխատանքներն «Իժմաշում» սկսվել էին անցած ամռանը և արդեն դեկտեմբերին պատրաստ էր ավտոմատի առաջին նմուշը: Տեխնոլոգիական ու կոնստրուկտորական մի շարք նոր լուծումների շնորհիվ այն առանձնանում է մարտական հզորությամբ ու կրակի բոլոր տեսակների արդյունավետությամբ: