Հայերեն | На русском | In English
2023 թվականի հունվար ամսից զինված ուժերում երեք փուլով մեկնարկեց ԶՈՒ շախմատի թիմային առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ՝ համաբանակային փուլն անցկացվեց Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:
Առաջնությունն անցավ կազմակերպված, առողջ և անզիջում պայքարում: Մրցավարությունն իրականացրին ՀՀ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաները և շախմատի տան առաջատար մասնագետները:
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ` 3-րդ բանակային զորամիավորման թիմ,
2-րդ տեղ` Հատուկ բանակային զորամիավորման թիմ,
3-րդ տեղ` 5-րդ բանակային զորամիավորման թիմ:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, իսկ թիմերը՝ գավաթներով: