Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ` ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ` ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ` ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐՀայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը տևական դադարից հետո մասնակցեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմը: Բանակային 8 բռնցքամարտիկներից 6-ը ՝ 63,5 կգ քաշային Վահագն Գալստյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը տպավորիչ հաղթանակներով հասան եզրափակիչ և բավարարվեցին արծաթե մեդալով: Եվս երեք բռնցքամարտիկ՝ 51 կգ քաշային Արման Ոսկանյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Գառնիկ Ծատուրյանը դարձան բրոնզե մեդալակիր: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանն ու Եվրոպական խաղերին: