#36 (1458) 16.11.2022 – 22.11.2022
![ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԵՐ, ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/11/7-1-1-2-300x200.jpg)
Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է։ Այդ առթիվ ռազմական բժշկության անցյալն ու ներկան, ոլորտի առանձնահատկությունները, զարգացման հիմնական ուղղությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։
![«ԼԻԱՐԺԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ»](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/11/10-1-1-1-300x231.jpg)
Ուսումնական փուլի ճիշտ կեսին, երբ ԶՈւ ստորաբաժանումներն ակտիվ մարզումներով, տեսական պարապմունքներով շարունակում են մարտական ու մասնագիտական պատրաստությունը, ճիշտ ժամանակն է իրականին մոտեցված գործողությունների։ Հանրապետության ամենամեծ զորավարժարանում իրենց հրանոթներով ամբողջ երկայնքով դասավորված են հրթիռահրետանային միջոցները։
![«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է...»](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/11/18-1-1-4-300x210.jpg)
Կառլեն ու Հայկ Հակոբյանները եղբայրներ են: Կառլենը մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ ծառայակից ընկերների հետ անառիկ պահելով իր դիրքը: Հայկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ թշնամու գրոհը քաջաբար հետ մղելիս:
![ԱՐՑԱԽԻ ՏՈՂ ԳՅՈԻՂԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/11/24-1-1-1-300x165.jpg)
Տողասար լեռան լանջին է գտնվում Հադրութի շրջանի գեղատեսիլ գյուղերից մեկը՝ Տողը։ Արցախի հնագույն պատմություն ունեցող գյուղերից է Տողը, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը։
![ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2022/11/30-1-1-1-300x188.jpg)
Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ամենազանգվածային հրթիռակոծությունը պատերազմի սկզբից ի վեր։ Այս հարձակումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև որոշ հարևան երկրների էներգետիկ համակարգերի վրա։ Ուկրաինական կողմի համաձայն՝ ռուսական զորքերը մոտ 100 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։