#33 (1102) 27.08.2015 – 2.09.2015
![«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015. ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-1-1-1-300x181.jpg)
Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին հյուրընկալվեցին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
![ԴՈՒ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՍ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-3-1-1-300x230.jpg)
Ես չեմ կարող մահախոսական գրել քեզ համար, որովհետեւ հերթապահ բառեր շարելու համար պիտի սիրտդ անհաղորդ լինի: Հոգիդ պիտի չզգա, որպեսզի կարողանաս կենսագրական թվեր-փաստերի անհույզ տողերը եզրափակել «նրա հիշատակը վառ կմնա» միլիոն անգամ ասված նախադասությամբ:
![«ՄԻՈՒԹՅՈՒՆ-2015» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-6-1-2-300x200.jpg)
Հավաքի առօրյան հագեցած էր ոչ միայն ռազմամարզական և մշակութային միջոցառումներով, այլ նաև փորձառու մասնագետների վարպետության ցուցադրություններով, որոնց ընթացքում իրենց մասնագիտական հնարքները, արտակարգ իրավիճակներում գործելաոճը ներկայացրին ՀՀ ԶՈւ և ՏԿԱԻՆ փորձագետները:
![ՀՕՊ ԶՈՐՔԵՐՆ ՈՒՆԱԿ ԵՆ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-7-1-1-270x300.jpg)
Փոխգնդապետ Կարեն Դարբինյանը զինված ուժերում և հատկապես ՀՕՊ զորքերում ճանաչված անուն է, սպա, որը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, զորքը ղեկավարելու բանիմացությամբ, մարդկային բարձր նկարագրով:
![ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-8-1-3-300x216.jpg)
Մեկ այլ հայտնի ազատամարտիկ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) կարևոր դեր խաղաց 1894-1896 թթ. հայերի կոտորածների ընթացքում ինքնապաշտպանական շարժման կազմակերպման գործում: Ուսուցիչ և հասարակական գործիչ Դումանը թողնում է ամեն ինչ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանությանը: Նա ստեղծում է հատուկ ինքնապաշտպանության ծրագիր, որով պետք է առաջնորդվեին խմբապետները իրենց ջոկատներն առաջնորդելիս:
![«ԱՍՊԵՏ» ՃԱՄԲԱՐՈՒՄ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-8-2-2-300x166.jpg)
Արդեն ութերորդ տարին է, ինչ ԼՂՀ պաշտպանության, կրթության, գիտության ու սպորտի նախարարությունները համատեղ կազմակերպում են ռազմամարզական ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայոց երկու հանրապետությունների և Սփյուռքի պատանիները: Սկզբում ճամբարները գործում էին զորամասերին կից: Հետագայում Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակա գեղատեսիլ անտառապատ ձորակում ստեղծվեց «Ասպետ» ռազմամարզական ճամբարը:
![ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԵՐՍԻԱ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/08/33-9-1-2-300x261.jpg)
Օրեր առաջ ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման դիվերսիոն գործողության հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել տվյալ զորամասում իր հոգեւոր ծառայությունն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը եւ վարորդը՝ շարքային զինծառայող Արթուր Բալայանը: