Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (993) 4.07.2013 – 10.07.2013

ՆՇՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐԸ

ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելու, զորամասերում ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, մարզաբազաները կատարելագործելու, զորքերում առողջ ապրելակերպ քարոզելու և մարզական շարժման մեջ մեծ թվով զինծառայողներ ներգրավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի` 2012թ հունիսի 20-ի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում սահմանվել է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ օր, որը տոնականորեն նշվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում մարզական միջոցառումների տեսքով: Յուրաքանչյուր տարի այս տոնը մեծ հանդիսությամբ նշվում է նաև ՊՆ վարչական համալիրում, որին մասնակցում է ՊՆ կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը:

Ամեն հայ զինվոր է, ամեն հայ զինվոր` քաջ:
Պատմական անարդարությունը մեծ է. ծովից ծով ձգվող Հայաստանից մի պատառ է միայն մնացել: Սակայն հայը գիտե մաքառել, մագլցել բարձունքը` չնայելով ոչ մի խոչընդոտի: Այս է պատճառը, որ սեփական երկրի, մայր հողի սահմանները հաստատուն պահելու գիտակցումով` հայ զինվորը խիզախորեն հաղթահարում է ծառայողական ցանկացած դժվարություն:

Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Անչափահաս գերիների միջազգային կազմակերպության 25 -ամյակին: Ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հյուրեր, հասարակական կազմակերպության անդամներ, լրագրողներ: Ելույթ ունեցան միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Ս. Եսայանը, տեղակալ Մ. Ստեփանյանը, Անչափահաս գերիների միջազգային կազմակերպության անդամ, համակենտրոնացման ճամբարի անչափահաս գերի Ն. Հակոբյանը:

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՉԻ ԽԱՄՐԻ

Օրերս Նոր Նորքի 6-րդ զանգվածի N 163 դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Արցախյան ազատամարտի ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանի` Ճուտոյի անվամբ: Դասասենյակի բացման պատիվը իհարկե վերապահված էր հերոս ծնող մորը` տիկին Ռոզային, որը թաց աչքերով, սակայն մեծ հպարտությամբ կտրեց ժապավենը եւ ոտք դրեց որդու անունով անվանակոչված դասարան…

ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ

Խորհրդանշական է, որ հունիսի 26-ին, մինչ Ադրբեջանն իր «ուժն» էր ցուցադրում զորահանդեսում, Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը (առաջինն անցկացվել է 2011թ. մայիսի 19-20-ը` «ՀԱՊԿ և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարները» խորագրով): Ֆորումի կազմակերպիչներն էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է»

Թեև Սիրիայի հայության հարցում միասնական դիրքորոշում չկա, բայցեւ դրա հիմնական ուղղություններն իրականում քննարկումների ընթացքում ձևակերպված են: Դրանք երկուսն են: Առաջին` կազմակերպել Սիրիայի հայության ներգաղթ Հայաստանի Հանրապետություն: Եվ երկրորդ՝ ամեն կերպ պաշտպանել Սիրիայի հայության բոլոր իրավունքները տեղում` Սիրիայում և տարածաշրջանում: Առաջին դեպքում պետք է հաշվի առնել, որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը նման լայնածավալ ներգաղթ կազմակերպելու ներուժ առայժմ չունի, մյուս կողմից` չափազանց մեծ է տարածաշրջանում Սիրիայի հայ գաղթավայրի արժեքն ու նշանակությունը, որպեսզի մեր իսկ ձեռքով լուծարենք, վերացնենք:

ՎԱՐԴԱՎԱՌ

Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, ինչը գալիս է Նոյ նահապետի օրերից` ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:
Քրիստոնեական լուսավոր Գրքերից իմանում ենք, որ այս տոնն օրենքներով ու մարգարեություններով չի նկարագրված, այլ հետագայում` Քրիստոսի միջոցով երևաց, և դրա կատարումը հանդերձյալում է լինելու, քանզի սա գալիք` ութերորդ անվախճան օրվա պատկերն է, որը սկզբնավորվում է դատաստանի ատյանից: