#48 (863) 8.12.2010 – 15.12.2010
Նախիջեւանի սահմանային հատվածում է այդ աղբյուրը՝ լեռան փեշերին։ Մինչ ազատագրական պայքարը աղբյուրն անուն չուներ. հազարավոր աղբյուրների նման իջնում էր սարերից, գնում թափվում Որոտանը։ Պայքարի առաջին օրերին կոչվեց «Հարս ու փեսայի աղբյուր»։ Այդպես մինչ օրս։
![ՀԱՅ ՄԱՅՐԵՐ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2010/12/48-12-1-1-281x300.jpg)
Մակարավանքի բակում նրբահյուս խաչքար-հուշարձանից խնկի բույր էր տարածվել չորսբոլորը։ Խաչքարն ամփոփում է այստեղ հուղարկավորված Հայր Վահանի եւ Աշոտ Մելիքբեկյանի աճյուններից մասունքներ։ Հավաքվել են հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիները։ Աշոտի Շարմաղ մայրը դիմելով ներկաներին՝ ասաց.
-Ես որդուս սահման ճանապարհելիս կապում էի զենքերը, հետը հաց դնում։ Մի անգամ էլ մեկնելուց առաջ, տան շեմից հետ դարձավ ու ինձ հարցրեց.
-Մամ, եթե ինձ մի բան պատահի, դու ի՞նչ կանես։
-Կխելագարվեմ, Աշոտ ջան,- պատասխանեցի։ -Այդպես ասացի, սակայն Աշոտիս մահից հետո անցել են տարիներ, ապրում եմ ու չեմ խելագարվում։
![ՊԱՀԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԱՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2010/12/48-16-1-1-300x200.jpg)
Կրթական-ուսումնական բարեփոխումներին զուգահեռ, օրեցօր բարեկարգվում եւ կառուցապատվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Վերջերս շարք մտավ ինստիտուտի՝ իր տեսակի մեջ եզակի պահակային ավանը, որն ամբողջովին համապատասխանում է ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթներին։ Այն անձնակազմին հնարավորություն կտա առավել լիարժեքորեն նախապատրաստվել ծառայությանը։
![ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2010/12/Hetharvac4-266x300.jpg)
Նոյեմբերի 28-ի երեկոյան սկսվեց մի գործընթաց, որը կարող է էապես ազդել համաշխարհային քաղաքականության վրա: Ոչ կոմերցիոն «wikileaks.org» ինտերնետային կայքը սկսեց հրապարակել տարբեր երկրներում ԱՄՆ 274 դեսպանատներից ԱՄՆ կառավարությանն ուղարկված 251288 հաշվետվություն, հաղորդագրություն, զեկուցագիր ու տեղեկագիր, որոնք ունեն գաղտնիության տարբեր աստիճաններ: Փաստաթղթերից ամենահինը թվագրված է 1966թ. դեկտեմբեր, ամենաթարմը` 2010թ. փետրվար: Ահա թե ինչ է ասվում այդ փաստաթղթերում, մասնավորապես, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հարաբերությունների մասին:
![ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2010/12/48-13-1-1-245x300.jpg)
Ես պիտի տրամադրվեմ զրույցի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հերթական ակնարկիս հերոսի կենսագրության մեջ ինչ-որ հետաքրքիր, առինքնող բան գտնեմ։ Հենց այդ ակնկալիքով ես կարդում եմ նրա կենսագրությունը։ «ՊՆ կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, բժշկագիտության թեկնածու կապիտան Արման Հակոբյանը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, ապա՝ Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային ուսուցման ակադեմիան։ Մեկ տարի անց պաշտպանել է թեկնածուական թեզը «Հեմոռագիկ ինսուլտների բուժումը» թեմայով…»։
![ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2010/12/48-12-2-1-192x300.jpg)
Մկրտություն բառը նշանակում է լվացում, մաքրություն։ Իսկ կրոնական իմաստով նշանակում է այն արարողությունը, որ կատարվում է ջրով՝ սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը, ըստ աստվածաբանների, կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք։ Մկրտությունը կոչվում է նաեւ վերստին ծնունդ, որովհետեւ մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքից եւ նորից ծնվում Ավազանից /Հովհ. Գ/: Այս նոր եւ հոգեւոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ։