Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՂԸ ԿՐԿԻՆ ԾԻԼԵՐ ԿՏԱ...
ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՂԸ ԿՐԿԻՆ ԾԻԼԵՐ ԿՏԱ…

ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՂԸ ԿՐԿԻՆ ԾԻԼԵՐ ԿՏԱ...Լուսանկարից ժպտացող գեղեցկադեմ երիտասարդը Դավիթ Համբարյանն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին, որի սխրանքների և անձնուրացության մասին հայրը` Մամիկոն Համբարյանն է պատմում:

Դավիթը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 16-ին Գյումրիում` Մամիկոն և Քնարիկ Համբարյանների ընտանիքում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Օսիա: Դավիթն այնտեղ է հասակ առել, զբաղվել է ըմբշամարտով, եղել առաջատար բազմաթիվ մրցումներում, նվաճել մեդալներ:

…2019 թ. ընտանիքը հստակ որոշում է կայացրել. և Դավիթն  ավագ եղբոր` ապրիլյան քառօրյայի մասնակից Հովհաննեսի օրինակով վերադարձել է Հայաստան և դեկտեմբերին զորակոչվել բանակ:  Սկզբում ծառայել է ուսումնական զորամասում, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով ծառայությունը շարունակել է  Մատաղիսում:

…Կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանը սեպտեմբերի 26-ին արդեն մարտական դիրքում է եղել: Թուրք-ազերիների հարձակման առաջին հարվածը նաեւ Դավիթենց ջոկն է ընդունել իր վրա: 7 հոգուց բաղկացած ջոկը՝ գնդացրորդ Համբարյանի ղեկավարությամբ, անձնուրաց կռվել է թշնամու տասնյակ անգամ գերազանցող ելուզակների և զինտեխնիկայի դեմ: Այս անհավասար մարտում էլ Դավիթն ու իր ընկերներն ընկել են քաջի մահով:

Ամիսներ շարունակ Դավիթի ու նրա ընկերների ճակատագիրն անհայտ էր: Հայրը թաքուն սրտի մի անկյունում հույս էր փայփայում, որ միգուցե որդին ողջ է և ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՂԸ ԿՐԿԻՆ ԾԻԼԵՐ ԿՏԱ...մի օր կվերադառնա: Սակայն ապրիլին հաստատվում է Դավիթի զոհվելու փաստը…

Դավիթ Համբարյանի հուղարկավորությունից ամիսներ անց Գյումրիի Մուշ-2 թաղամասի` նրա մանկության ողջ պատմությունն իր մեջ պահ տված բակերից մեկում, հարազատների և ընկերների օգնությամբ, Մամիկոն Համբարյանը կանգնեցրել է իր որդու և նրա ընկերների հավերժությունը խորհրդանշող խաչքար-հուշարձան՝ Դավոյի աղբյուրով։ Մամիկոն Համբարյանը վստահ է՝ մի օր հայ ազգը կրկին Տիգրան Մեծ կծնի, և մեր որդիների արյունով ներծծված հողը կրկին ծիլեր կտա, կկանաչի և նաեւ ներծծված անջնջելի հիշողությամբ կպատմի նորօրյա մեր քաջերի հերոսապատումը…

Եվ թող Դավոյի սուրբ աղբյուրից բխող ջրի շիթերն իրենց ծարավը հագեցնողներին պատմեն նրա և զինակից ընկերների մասին: Թող այդ պատմությունը փոխանցվի յուրաքանչյուրի շուրթերից սերնդեսերունդ, եւ բոլորը ճանաչեն Թալիշի 156 մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Դավիթ Մամիկոնի Համբարյանին և նրա հերոս ընկերներին։

2021 թ. սեպտեմբերի 16-ին՝ Դավիթ Համբարյանի 20-ամյակի օրը, Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է հերոս հայորդու անունով։ Կրտսեր սերժանտ Դավիթ Մամիկոնի Համբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» և «ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

 

ՍՎԵՏԼԱՆՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ