Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ



«Վասն հայրենյաց, բայց առանց փառքի իրավունքի».- սա հատուկ ստորաբաժանման զինծառայողների կարգախոսն է։

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

…ԶՈՒ հետախուզության ուսումնական կենտրոններից մեկում ակտիվ վարժանքներ են իրականացնում հետախուզական ջոկերի ապագա հրամանատարների հերթական հոսքի զինծառայողները։ «Հայ զինվորի» ֆոտոխցիկը ֆիքսել է ամենաուշագրավ դրվագները։ Վարժանքների ղեկավար կազմը վստահեցնում է, որ ուսումնական փուլի ավարտին ներգրավված անձնակազմի յուրաքանչյուր մարտիկ վստահորեն կարող է բարձր մակարդակով իրականացնել առաջադրված մարտական խնդիրը։

Կատարել առաջադրանքը եւ մնալ ստվերում` սա ծառայության նախապայմանն է, իսկ փառքի դափնիները վայելել դեռ կհասցնեն…

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

Թունավոր տարածքների, փլվածքների հաղթահարում, արգելագոտու անցում և այլն… Սրանք մարտական իրադրությանն հարմարեցված իրավիճակներ են, որոնք, խնդրի կատարման ընթացքում հետախույզը պետք է կարողանա հաղթահարել: Հատուկ առաջադրանքներն անթերի կատարողն հենց այս ճանապարհն է անցնում:

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

Հասկանալ միմյանց նյարդով, շնչառությամբ անգամ, օրեր շարունակ ապրել ամենատարբեր բնակլիմայական պայմաններում ու ամենատարբեր բնական գոտիներում, ունակ լինել հաղթահարելու ցանկացած արգելք ու իրավիճակ օրվա ցանկացած ժամի:

Երբ սահմանն անցնում ես եւ հայտնվում հակառակորդի թիկունքում, ներսումդ ոչինչ չպետք է փոխվի: Ինչ խոսք, չվախենալ հնարավոր չէ, վախը օրգանիզմի բնական հակազդումն է: Պարզապես սովորական մարդն այն չի կարողանում կառավարել, եւ հաճախ վախը խուճապի է վերածվում: Հետախույզի համար վախի ընկալումն այլ է. այն օգնում է կենտրոնանալ, սա ամենակարևոր կամային հատկանիշներից է, որ նրանք թրծում, կոփում ու բնավորություն են դարձնում, և պատահական չէ, որ նրանք մշտապես զարմանալիորեն խաղաղ են, անբացատրելի հավասարակշիռ:

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

Սահմանից այն կողմ ինքնավստահ զգալու համար կարեւոր է, թե ում հետ ես գնում առաջադրանքը կատարելու: Նրանք առանց վարանելու սեփական կյանքը վստահում են ընկերոջը, և բնական է. հակառակորդի թիկունքում խնդիր կատարելիս այլընտանք չի մնում:

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

Ուսումնական կենտրոնում անցկացվող վարժանքների ընթացքում հնարավորություն է ընձեռվում տեսնել սեփական բացթողումները, անդուլ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում հասնել կատարելության։ Իսկ դասընթացների ավարտին միայն լավագույններն արդեն սերժանտի զինվորական կոչումով ծառայությունը շարունակելու հնարավորություն են ստանալու համապատասխան ստորաբաժանման հետախուզական ջոկի հրամանատարի պաշտոնում։

ՀԱՍՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ազգային բանակ


24/06/2022