Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Մարտի նախապատրաստման ժամանակ նախօրոք գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։

Ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։