Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Փետրվարի 10-ին N զորամիավորումում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների,  սպա-հոգեբանների և գնդերեցների մասնակցությամբ։

Մեթոդագործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։