Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
ՀԱՂԹԵՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայաստանի «Դիվանագիտական ակումբի», Շախմատի ակադեմիայի, «Առլեամ» ընկերության նախաձեռնությամբ անցկացված  «Ինտելեկտուալ սպորտի օրեր» շախմատային մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը։

Ընկերական մրցաշարին մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք։

Լեւոն Խաչատրյանը հաղթել է առանց միավորի կորստի։ Առավել թեժ պայքար է ծավալվել մյուս մրցանակային տեղերի համար. 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են ՀՀ-ում ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեսպանությունների ներկայացուցիչներ Ռայան Քելլին եւ Վիկտոր Օլենյուկը: