Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, հորդորել անել առավելագույնը ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: