Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ից 30-ը ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հերթական շրջայցն է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր և մեթոդական օգնություն ցուցաբերել վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում անձնակազմի սոցիալ-կենցա­ղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, հանդերձավորմանը, ան­վտանգ­­ության կանոնների պահպանմանը, բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ձմռան նախապատրաստական աշխատանքներին: