Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ ԵՆՔ
ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ ԵՆՔ

ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ ԵՆՔ… Այսօր պահեստազորի վարժական հավաքներ են երկրում, այսինքն՝ ազգի յուրաքանչյուր տղամարդ զինվոր է դառնում հանուն Հայրենիքի: Սա այնքան հուզիչ է ու հուսադրող: Նա առիթի դեպքում ավելի արհեստավարժ ու հզոր է կանգնելու հայրենիքի սահմանին, նա զինվորի ոգին, կերպարը, հայրենասիրությունը, բարոյականությունը կրելու է իր հոգում ու տանելու է հասարակություն, փոխանցելու է բարձրացող սերնդին:

Մենք ազգովի զինվորանալով՝ ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Չնահանջելը, պայքարելն ու հավատալը հաղթանակի կեսն է: Մենք շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել ազգովի, բայց հաղթահարել ենք արհավիրքն ու շարժվել ենք առաջ: Մեր դարավոր երթը դժվար է եղել, բայց մենք երբեք չենք մնացել կեսճանապարհին: Մենք հավերժի ճամփորդ ենք:

 

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ժողովրդական դերասան