Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԼԱԶԵՐՈՎ
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԼԱԶԵՐՈՎ

Փողոցային անկարգությունների դեմ բրիտանացի ոստիկաններին այսուհետ կօգնի նաև օպտիկական նշանոցով լազերային ավտոմատը, որն օրինախախտներին կկուրացնի լուսե պատնեշով: Նրա կրակի հեռահարությունը 500 մետր է, իսկ խոցման մակերեսը` 3 քառակուսի մետր: Նոր զենքն առայժմ կփորձարկվի երկրի միայն մեկ ոստիականական բաժանմունքում, և երբ լրիվ հստակվի մարդու առողջության համար վերջինիս անվտանգ լինելը, լազերային ավտոմատը նոր միայն կընդգրկվի Մեծ Բրիտանիայի ոստիկանության սպառազինությունում:

Ենթադրվում է, որ «SMU 100» անվանումը ստացած զենքը մեծ հաջողությամբ կարող է կիրառվել նաև ծովահենների դեմ ու պատանդներին ազատելու գործողությունների ընթացքում:

Բրիտանական ոստիկանությունն իր զինանոցը ոչ մահացու զենքով հարստացնելուն նոր թափով ձեռնամուխ եղավ այս տարվա օգոստոսի զանգվածային անկարգություններից հետո: