Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 18-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ։