Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՏԱԲՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՏԱԲՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների  պետերի կոմիտեի նիստին։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: