Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՀԵՏ ԿԳԱՆ…



Երկու եղբայր են, վեց քույր։ Հայրական տունը մնացել է փոքրին՝ Գոռին։ Մեծ եղբոր տունը հայրական տան կողքին է։ Հոր մահից հետո ութ երեխաներին պահել մեծացրել է մայրը։
Գոռը հերոս տղա է, ազատագրական պայքարին իր մասնակցությունը բերած ֆիդայի։ Երբ նա ընտանիքով մեկնեց արտերկիր, մայրը չհամաձայնեց, տեղափոխվեց մյուս տղայի տուն։ Մեկնելուց առաջ Գոռը փակեց իր տան դուռը։ Մեծ օջախից դուրս գալիս մայրը հետը վերցրեց միայն երկու մատնոց, թել ու ասեղ։ Ապրում է ավագ որդու՝ Նվերի հետ։ Աղջիկը՝ Սվետան, պատմում է. «Ամեն անգամ մեր մեծ տան կողքով անցնելիս՝ արցունքի կաթիլներ են թափվում մորս աչքերից։ Երանի հետ գան, ասում են ո՞ր գնացողն է հետ եկել, որ Գոռ եղբայրս հետ գա։ 5 շունչն էլ հալվելու են, գնա՞ն։ Չեմ հավատում՝ իր հերոս եղբայրն իր ընտանիքով մի օր հաստատ վերադառնալու, բացելու է մեր մեծ տան դուռը: Ախր մայրս է մեղք՝ մա՞րդ էլ օջախ ստեղծի, միայնակ 8 երեխա պահի ու էսօր կարոտ մնա իր օջախին»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010