Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մայիսի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման և մարտական հերթապահության կանոնների պահպանման վերաբերյալ։