Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում ապրիլի 14-ից 15-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, բացազատել կրակի կառավարման կետեր և հրետանային միջոցները բերել մարտական վիճակի։