Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը։

Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։