Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպման հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։