Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով` «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայող­ների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման  պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով մարտի 26-ին ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության նիստերի դահլիճում ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, թվով 10 կառուցապատողների ղեկա­վար­ներ և ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ի շահ շահառու հանդիսացող զինծառայողների: