Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։

Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։