Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՆԴՐԱՆՔՆ ԸՆԴԱՌԱՋՎԵՑ

2011թ. մայիսի 5-ին ՀԽ-ին է դիմել Մ. Հակոբյանը Շիրակի մարզից։ Ըստ դիմումատուի՝ որդին` Վ. Հակոբյանը, լինելով ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 1996թ. փետրվարի 1-ին ծառայողական պարտականությունները կատարելիս գերի է վերցվել ադրբեջանական զինյալների կողմից եւ համարվում է անհայտ կորած: 2011թ. մայիսի 30-ին պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվելու դիմումատուի աղջկա որդին` Գ. Հակոբյանը (ծնված 21.03.1993թ.): Դիմումատուն խնդրել է հաշվի առնել իր կրած կորուստը եւ թոռանը զինծառայության ուղարկել բնակության վայրին մոտ տեղակայված զորամաս:

Հետագա ընթացքը որոշելու համար ՀԽ-ն դիմումը վերահասցեագրել է ԶՈՒ ԳՇ պետին, որի հանձնարարությամբ Մ.Հակոբյանի թոռնիկը զինծառայության է զորակոչվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամաս:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր