Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՈՒԺՎԵՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՇԱՐՔ

2011թ. հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Թ. Գրիգորյանը` հայտնելով, որ որդին` ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Նազարեթյանը, ունի լիմֆոցիդ հիվանդություն: Ծառայության ընթացքում հաճախակի հիվանդանում է եւ բարձր ջերմությամբ տեղափոխվում բուժկետ: Խնդրում է միջոցներ ձեռնարկել որդուն բուժելու համար` նշելով, որ հիվանդությունը ձմռանը սաստկանում է:

2011թ. հուլիսի 18-ին միջնորդագիր է ներկայացվել ԶՈՒ ԳՇ ՌԲՎ պետին` անդրադառնալու զինծառայող Հ. Նազարեթյանի առողջական խնդրին:

Միջնորդությունը բավարարվել է: Հ. Նազարեթյանը 2011թ. հուլիսի 20-ին տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Ախտորոշվել է «Խրոնիկ տոնզիլիտ»: Կատարվել է երկկողմանի էքստրակապսուլյար տոնզիլէկտոմիա: Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ:

2011թ. օգոստոսի 22-ին դուրս է գրվել զորամաս` հետագա ծառայության համար: