Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՇՈԿՈԼԱԴԸ ՄՆԱՑ ԳՐՊԱՆՈՒՄՍ



...ՇՈԿՈԼԱԴԸ ՄՆԱՑ ԳՐՊԱՆՈՒՄՍՊատերազմի բովով անցած տղաների հետ զրուցելիս ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նրանք անպարտելի են, վճռական` իրենց խոսքում, հաստատակամ` իրենց քայլերում։ Անդո Օհանյանը շատ չի խոսում պատերազմի մասին, ճիշտ է` ցավ ու հպարտություն միաձույլ են այս պարագայում, բայց իր ներսում դեռ հաղթանակ է փափագում…

 

Անդո՛, առաջին օրից լծվել ես հայրենիքի պաշտպանությանը։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր այդ օրերին և հիմա:

-Երբ պատերազմն սկսվեց, ընկերներիս հետ առանց վարանելու գնացինք հայրենի հողը պաշտպանելու: Այդ օրերին և հիմա մեծամասամբ զգացողություններս նույնն են։ Զգում ու գիտակցում էի, ինչի համար եմ պայքարում, և հիմա առավել մեծ է վրեժի զգացումը: Դեռ շատ անելիք ունենք, մեր հայրենի հողերը պետք է հետ վերցնենք ու մեր զոհված հերոսների վրեժը լուծենք։

Պատերազմը ի՞նչ փոխեց քո մեջ:

-Դժվարանում եմ պատասխանել, թե պատերազմը ինչ փոխեց իմ մեջ….Ուղղակի կասեմ, որ պատերազմը հիմնովին փոխեց ինձ:

Մեծ ցավ ենք ապրում մեր հերոս տղաների համար… Մարտական և զինակից ընկերներիդ կորուստը, կարծում եմ, որ կյանքին ուրիշ տեսանկյունից նայելու պատգամ է նաև: Ի՞նչ հուշեր ունես այդ օրերից:

-Շատ մեծ ցավ, անասելի մեծ։ Լիքը հիշողություններ, որոնք մեծամասամբ միայն ցավ են պատճառում…

Շոկոլադե սալիկի պատմությունը, որը մեծ տարածում գտավ, կպատմե՞ս:

-Ջաբրայիլում էինք, եկել էինք հանգստանալու, որ գնանք հերթափոխի։ Քանի որ մեր ընկերական շրջապատում ամենաշատը ես եմ քաղցր ուտում, ընկերներիցս Հրաչը բերեց ցույց տվեց շոկոլադը ու էլի պահեց։ Դե, մի քիչ ջղայնացնելուց հետո եկավ, տվեց ինձ ու ասեց` պահի, որ ես, դու, Արթուրը ուտենք… Երբ դրեցի գրպանս, էդ պահին գրադի արկերը թշնամին շաղ տվեց մեզ վրա, որտեղ հանգստանում էինք, որ փոխեինք տղերքին… Այդտեղից շատերին, որոնց մեջ նաև ես էի, տեղափոխեցին ամենամոտ բուժկետ, ու շոկոլադը մնաց գրպանիս մեջ: Մինչև հիմա մոտս է…

Ի՞նչ հերոսական դրվագների ես ականատես եղել…

-«Նահանջ» հրամանից հետո նահանջ «չանելու», ընկերն ընկերոջն օգնելու, վիրավորին փրկելու, վիրավոր վիճակում նորից կռվելու…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ազգային բանակ


15/01/2021