Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅՐԻԿԻՍ



 

ՆԱՄԱԿ ՀԱՅՐԻԿԻՍԵրբ թշնամին հարձակվում է Արցախի վրա, Ահարոն Մովսիսյանը առանց գեթ մեկ վայրկյան վարանելու վերցնում է զենքն ու փութում հայրենի Արցախը պաշտպանելու: Հոկտեմբերի 10-ին, վաղ առավոտյան, Հադրութի ուղղությամբ թշնամու հերթական լայնածավալ հարձակումը կասեցնելու ժամանակ էլ հերոսի մահով ընկնում է ջրաշենցի քաջորդի Ահարոն Անդրանիկի Մովսիսյանը…

Հերոսի որդին՝ 8-ամյա Անդրանիկը, նամակ էր գրել ռազմաճակատում կռվող հայրիկին, ավա՜ղ, նա չհասցրեց կարդալ որդու նամակը:

♦♦♦

Ահար: Այսպես փաղաքշաբար էին դիմում ծառայակից ընկերները ենթասպա Ահարոն Մովսիսյանին ու սիրում էին նրան իր բարության, հոգատարության, անկեղծության համար: Նա բարեխիղճ զինվորական էր, լավ ընկեր, վստահելի զինակից: Ու միայն պատերազմի դաշտում պիտի պարզվեր, որ մեր Ահարը նաև հայրենիքի նվիրյալ է, խիզախ ռազմիկ ու քաջ զինվոր: Ենթասպա Ահարոն Մովսիսյանը զոհվեց մարտադաշտում՝ բազմաթիվ գեղեցիկ երազանքներ ու հայրենաշեն նպատակներ թողնելով անկատար: Ծառայակից ընկերները դեռ երկար զգալու են Ահարի ջերմության, հոգատարության, բարության բացակայությունը: Ու նրա հիշատակը վառ պահելու համար բազմապատկված եռանդով կառուցելու ու շենացնելու են Հայաստան հայրենիքը, որի ազատության համար զոհվեցին ամենագեղեցիկ ու հերոսական կյանքերը:

Ահար ջան, մենք քեզ շատ էինք սիրում ու քո գործը կիսատ չենք թողնի:

Ծառայակից ընկերներ

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Ազգային բանակ


03/12/2020