Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Սեպտեմբերի 16-ից 17-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են վաշտերի և մարտկոցների հրամանատարների հավաքներ:

Ստուգվել են հրամանատարների ղեկավարման կարողությունները, մասնագիտական գիտելիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի ամրապնդմանը և ղեկավար փաստաթղթերի իմացությանը։