Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԻՃԱԿԸ

2011թ. մայիսի 16-ին ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին է դիմել քաղաքացի Լուսյա Իսրայելյանը` խնդրելով միակ որդուն` Վ. Գյոզալյանին զինծառայության ուղարկել բնակավայրին հնարավորինս մոտ տեղակայված զորամաս` հաշվի առնելով իր ընտանեկան ծանր վիճակը: Դիմումատուն և ամուսինը 2-րդ և 3-րդ խմբի անժամկետ հաշմանդամներ են: Դիմումատուն նշել է, որ ապրում են ծայրահեղ ծանր վիճակում` սուղ նյութական և ֆինանսական պայմաններում:

Դիմումն ուսումնասիրելիս հանձնաժողովը հարցումներ է կատարել համայնքի ղեկավարին և տարածքային զինկոմիսարին, որոնք հաստատել են Վ. Գյոզալյանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը:

Ելնելով դրանից` հանձնաժողովը մայիսի 21-ին միջնորդագիր է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի պետին` ընդառաջելու դիմումատուի խնդրանքին, որը բավարարվել է: Վ. Գյոզալյանը զինծառայության է զորակոչվել բնակավայրին մոտ տեղակայված զորամաս:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր