Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՕՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՕՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները պայմանական հակառակորդի օդային հարվածները ետ մղելիս, հետախուզական և կրակային խնդիրներ կատարելիս, կատարելագործվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։